211652_close_icon
views-count7366 դիտում article-date 10:50 14-04-2018

Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ. Tert.am

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաք–նստացույցի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Կոնֆլիկտը ծագել է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/14/protest/2662677]Tert.am[/url]-ը։ «Մասշտաբը չեմ կարող գնահատել, փոքր ծեծկռտուք է տեղի ունեցել կամ գուցե ավելի մեծ: Ես ուզում եմ հստակ արձանագրել հետևյալը, որ ցանկացած ոք, եթե որևէ պատճառով բռնություն է գործադրում որևէ մարդու նկատմամբ, այդ մարդը չի կարող համարվել մեր ցույցի և մեր շարժման մասնակից: Մենք ասել ենք, որ մեր գործողություններում պետք է բացառենք բռնությունը: Ոստիկանությունը, իշխանությունը կարող է 1000 մարդ ուղարկել խմած-չխմած, նրանք կարող են գալ այստեղ, լկտի պահել իրենց, ամենավերջին հայհոյանքները տալ, ցանկացած գործողություն անել, բայց ես ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի՝ որևէ պարագայում, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացվելու: Առավոտյան, սակայն, իրավիճակը հանգիստ էր Ֆրանսիայի հրապարակում: [img]http://st0.shamshyan.com/editor/0939842001523688631376225.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0319769001523688633417597.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/14/protest/2662677]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր