211652_close_icon
views-count4264 դիտում article-date 13:33 14-04-2018

Երիտասարդ ներուժի ներգրավումը գյուղատնտեսության զարգացման կարևոր հիմքերից է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարեւոր հիմքերից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր