211652_close_icon
views-count8564 դիտում article-date 13:02 14-04-2018

Ելիսեյան պալատը Սիրիային հարվածելու մասին օդանավերով տեսանյութ է հրապարակել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի վարչակազմը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են օդանավերն այս գիշեր օդ բարձրանում՝ Սիրիայի տարածքին հարվածելու համար: «Ֆրանսիայի զինված ուժերի թռիչքն այս գիշեր, որոնք միջամտել են սիրիական ռեժիմի կողմից ոչ լեգալ քիմիական զինանոցի դեմ»,-ասված է հաղորդագրությունում: Տեսանյութում մի քանի կործանիչներ շարժվում են թռիչքուղում, որից հետո նրանցից մեկն օդ է բարձրանում է ու հեռանում: Տեսանյութն արվել է գիշերային ժամի, ուստի անհնար է պարզել, թե որ բազայից են նրանք օդ բարձրացել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում։ Պատճառը ապրիլի 7-ին տեղի ունեցածն էր, երբ սիրիական ուժերը, որոշ պնդումների համաձայն, քիմիական զենք են կիրառել Դումա քաղաքում։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անպատասխան չի թողնելու այն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր