211652_close_icon
views-count17492 դիտում article-date 10:22 14-04-2018

ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքում, որոնց երրորդ մասը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի կառավարությունում իր անանուն աղբյուրը: ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցրել են քիմիական զենքի արտադրության ծրագրին առնչվող 3 թիրախների: Դամասկոսի շրջանում թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցում է քիմիական զենքի մշակմանն ու արտադրությանը: Հոմսում դաշնակիցները ռմբակոծել են քիմիական զենքի պահեստը: Վերջին թիրախը եղել է քիմիկատների պահեստարանն ու հրամանատարական կետը։Այդմասին նշել է Դանֆորդը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նոր հարվածներ չեն նախատեսվում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփը հանդես էր եկել ազգին ուղղված ուղերձով, որում հայտարարել էր Սիրիային «կետային հարվածներ» հասցնելու մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելու փաստը հաստատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ֆրանսիայում Ելիսեյան պալատը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր