211652_close_icon
views-count8403 դիտում article-date 23:54 13-04-2018

Պեպ Գվարդիոլա. Չեմպիոնների լիգայում երկրպագելու եմ «Բավարիային»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայում: «Քանի որ ոչ մենք, ոչ՝ «Բարսան», կիսաեզրափակիչ դուրս չեկանք, երկրպագելու եմ «Բավարիային»: Հուսով եմ, նրանք ավելի հաջողակ կլինեն, քան՝ նախորդ մրցաշրջաններում: Երբ մրցակիցը երկու խաղերի արդյունքով հաղթում է 5:1 հաշվով, նրան կարելի է միայն շնորհավորել: Ինձ դուր եկավ, թե ինչպես մենք արձագանքեցինք «Էնֆիլդի» պարտությանը, ինչպես անցկացրեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղակեսը: Մենք կնվաճենք մրցաշրջանի ամենակարևոր տիտղոսը: Չեմպիոնների լիգան կարելի է նվաճել՝ հաղթելով յոթ խաղում, իսկ Պրեմիեր-լիգան՝ ոչ: Մեզ անհրաժեշտ է 5 միավոր՝ առաջնությունում հաղթելու համար, մենք պետք է գլուխներս բարձրացնենք և առաջ շարժվենք», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր