211652_close_icon
views-count2651 դիտում article-date 23:19 13-04-2018

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ապրիլի 13-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մելիք Սիրեկանյան փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում արգելափակվել է «DAF» մակնիշի 700 NN 71 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր