211652_close_icon
views-count2601 դիտում article-date 21:48 13-04-2018

Տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում: Սույն խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տեսակապով հաղորդակցվել են Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Արիաննա Արդեսիի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) ներկայացուցիչ Բակոնիրինա Ռակոտոմամոնջիի հետ: Տեսախորհրդակցության ժամանակ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ասոցիացիաների միջև ստորագրված «Աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագրի աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր: Հարկ է նշել, որ Երևանը 1998 թվականից ի վեր անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիային և դրա շրջանակում իրականացվել ու իրականացվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկն էլ այս տարվա մարտին Էրեբունի հնավայրի պահպանման, պատմամշակութային արժևորման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) միջև ստորագրված «Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագիրն էր: Ըստ այդմ, նախատեսվել է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի արտադրման տեխնոլոգիայի ներդրում և այն օգտագործել միջնաբերդի վերականգնման ժամանակ, բացի այդ, նաև խթանել հնավայրի զբոսաշրջային գրավչությունն ու զարգացնել զբոսաշրջությունը:

Նմանատիպ նյութեր