211652_close_icon
views-count3089 դիտում article-date 23:18 13-04-2018

«ԳՈՅ» թատրոնի բեմում կայացել է Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով: Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: Թատերական պրեմիերան կայացել է շուրջ 2 ամսվա նախապատրաստությունից հետո: Ներկայացմանը հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը: Ներկայացման ավարտին շնորհավորելով դպրոցին` Արամ Սուքիասյանն իր հիացմունքն է հայտնել բեմականացումից և պատանի դերասանների խաղից: «Ներկայացումը դիտելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ թատերարվեստում ևս մեկ հետաքրքիր հայտ ներկայացվեց: Ուրախ եմ տեսնել, որ պատանիներն այս կերպ են ընկալում և ներկայացնում Մոլիեր: Ուրախ եմ նաև, որ ֆրանկոֆոնիայի օրերը հնարավորություն են տալիս գանդես գալու նոր մտահղացումներով, և հրաշալի կլիներ, եթե հաջողված այս բեմադրությունը հնարավոր լիներ ներկայացնել ավելի պատասխանատու բեմերում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը: Հանդիսատեսը Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներին ճանապարհել է անդադար ծափողջույններով և կրկին բեմում տեսնելու ցանկությամբ:

Նմանատիպ նյութեր