211652_close_icon
views-count6710 դիտում article-date 17:32 13-04-2018

Էմիլիո Բուտրագենյո. «Ռեալի» համար ՉԼ-ում բարդ է. ՊՍԺ, «Յուվենտուս», հիմա էլ՝ «Բավարիան»

«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/13/1093717/]վիճակահանությունը[/url], որտեղ մադրիդյան ակումբի մրցակիցը կլինի «Բավարիան»: «Դժվար է մրցաշարի մինչև այս փուլ հասնելը: Սակայն դա մեզ հաջողվեց 8-րդ տարին անընդմեջ: «Բավարիան» հիանալի թիմ է, և մենք պետք է երկու խաղերում էլ մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք: Պետք է Մյունխենում դրական արդյունքի հասնենք և դրանով վերադառնանք Մադրիդ: Այս փուլում առանց դժվարությունների չի լինում: Մենք իսկապես ցանկանում ենք եզրափակիչ հասնել: Սա մեր համար բարդ Չեմպիոնների լիգա ստացվեց. ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», իսկ այժմ նաև «Բավարիան», ասել է Բուտրագենյոն:

Նմանատիպ նյութեր