211652_close_icon
views-count7176 դիտում article-date 16:54 13-04-2018

«Բավարիան» հայտարարեց նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը ակումբի հեռուստաեթերում պաշտոնապես հաստատեց, որ 2018թ. հուլիսի 1-ից մյունխենյան թիմի նոր գլխավոր մարզիչ կդառնա Նիկո Կովաչը, որն այժմ գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: Խորվաթ մասնագետի հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր: Կովաչի տեղափոխության համար «Բավարիան» «Այնտրախտին» կվճարի 2,2 մլն եվրո: Նիկոյի հետ Մյունխեն կտեղափոխվի նրա եղբայրը և օգնականը՝ 44-ամյա Ռոբերտ Կովաչը: 2016/17 մրցաշրջանում «Այնտրախտը» Կովաչի գլխավորությամբ Բունդեսլիգայում գրավեց 11-րդ տեղը, իսկ այժմ 46 միավորով 5-րդ տեղում է՝ հավակնելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի: Ինչ վերաբերում է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, ապա նա՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, կլքի գերմանական ակումբը:

Նմանատիպ նյութեր