211652_close_icon
views-count2269 դիտում article-date 16:15 13-04-2018

Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վավերացումը Լիտվայի Սեյմասի կողմից տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում

Ապրիլի 13-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հետ: Հանդիպման առանցքային թեման Լիտվայի կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որի համատեքստում Գեդիմինաս Կիրկիլասը նշեց, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վավերացումը Լիտվայի Սեյմասի կողմից տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Սեյմասի փոխխոսնակը շնորհավորեց Հայաստանի՝ լիարժեք կերպով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ: Վերջինիս խնդրանքով դեսպանը ներկայացրեց անցումային փուլի ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Դեսպան Մկրտչյանն իր հերթին շնորհավորեց Գեդիմինաս Կիրկիլասին՝ Լիտվայի սոցիալ-դեմոկրատ աշխատավորների կուսակցության կազմավորման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն նոր քաղաքական խմբավորման ղեկին:

Նմանատիպ նյութեր