211652_close_icon
views-count4070 դիտում article-date 15:38 13-04-2018

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի առաջին հյուրը Հովհաննես Թումանյանի ծոռ՝ ակադեմիկոս, բժիշկ Արեգ Թոթոլյան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 օր է, «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ն պաշտոնապես գործում է ԵՊԲՀ-ի կազմում: Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոնի առաջին հյուրը Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանն է՝ Հովհաննես Թումանյանի ծոռը: Ապրիլի 16-ին, ժամը 10:00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կունենա երկօրյա գիտագործնական համաժողով նվիրված իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: Իմունոլոգիան ամբողջ աշխարհում հանդիսանում է բժշկագիտության ամենարագ զարգացող ճյուղերից մեկը, որը վերջին տասնամյակում ակտիվորեն ներխուժեց նաև կլինիկա և ներկայումս ամենատարբեր հիվանդությունների, որոնց թվում են նյարդային համակարգի ախտահարմամբ պայմանավորված հիվանդությունները, քաղցկեղը, մի շարք ռևմատոլոգիական, հեմատոլոգիական և ինֆեկցիոններ հիվանդություններ, բուժման ամենահեռանկարային ուղղությունը կապվում է հենց իմունոթերապիայի և իմունային պրեպարատների հետ: Ամբողջ աշխարհի ամենատարբեր առաջատար լաբորատորիաներում ակտիվորեն ընթանում են բազմաթիվ փորձեր իմուն համակարգի տարբեր բաղադրիչներ որպես ախտորոշման ցուցիչներ կամ բուժման թիրախներ օգտագործելու նպատակով: Այս գիտաժոովը հնարավորություն կտա միավորելու տեսական և կլինիկական գիտությունները, տարբեր մասնագիտության բժիշկների՝ ալերգոլոգների, իմունոլոգների, հեմատոլոգների, ինֆեկցիոնիստների, օնկոլոգների, մաշկաբանների և առաջնային օղակի բժիշկներին մեկ հարկի ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր