211652_close_icon
views-count3894 դիտում article-date 15:34 13-04-2018

Ընտանիքը կանգնած է հայրական օջախից վտարվելու վտանգի առաջ. Hetq.am

Սահակ Ասլանյանը՝ ծնողների հետ, 1975 թ-ից՝ շուրջ 43 տարի, ապրում է Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ՝ Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի առաջին հարկում՝ 114 բնակարանում: Նույն բնակարանում ամուսնացել է, նույն հասցեում էլ ծնվել են նրա երեք երեխաները: Սակայն այսօր Ասլանյանների ընտանիքը կանգնած է վտարման վտանգի առաջ, հայտնում է [url=http://hetq.am/arm/news/87148/yntaniqy-kangnats-e-hayrakan-ojakhic-vtarvelu-vtangi-araj.html]Hetq.am[/url]-ը։ Թաղային ոստիկանը օրեր առաջ այցելել է նրանց բնակարան, կազմել իր այցի մասին արձանագրություն, որով Ասլանյաններին տվել է «բնակարանն ազատելու ողջամիտ ժամկետ»՝ 15 օր: Ապրիլի 13-ին լրանում է այդ ժամկետը: Սահակ Ասլանյանը դիմել է «Հետք»-ին՝ ներկայացնելով դատական ատյաններում իր գույքային խախտված իրավունքների համար շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարի վկայությունները՝ բազմաթիվ որոշումներ, դատական ու մինչդատական վիճարկումներ՝ քաղաքացիական, վարչական, նաև քրեական տիրույթներում: Այս պահին վարչական ու քաղաքացիական դատարաններում գործերի քննությունը կասեցված է, քրեականը՝ կարճված: Թեպետ բնակարանի վրա արգելանք է դրված, այդուհանդերձ Կադաստրից Սահակ Ասլանյանին գրավոր պատասխանել են, որ բնակարանի սահմանափակումներ չկան: Սահակ Ասլանյանը թաղային ոստիկանի կազմած արձանագրության տակ հրաժարվել է ստորագրել՝ նշելով արգելանքի փաստի մասին: [img]http://st0.shamshyan.com/editor/0329767001523619176751141.jpg[/img] Մենք ծանոթացանք վիճելի բնակարանին առնչվող նյութերին, որոնք սկսվել են դեռևս 2007 թ-ից հետո, երբ մահացել է Սահակ Ասլանյանի 86-ամյա մայրը՝ Աղավնի Ասլանյանը, ով ամուսնու՝ Վահան Ասլանյանի հետ ունեցել է 6 ժառանգ: Սահակը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտեր հոր կտակի մասին: 1995-ին հայրը բնակարանը կտակել է թոռան՝ Սահակի որդուն. «Եթե իմանայի, թե հետագայում ինչեր են սպասվում, կբացեինք կտակը, հիմա բնակարանը կորցնելու վտանգի առաջ չէինք լինի»,-ասում է Սահակ Ասլանյանը՝ նկատելով, որ 1984-ից եղբայրը՝ Դերենիկը այդտեղ չի ապրել, ու չի էլ պատկերացրել, որ հնարավոր է իրենց տնից հանի սեփական եղբայրը ու նրա դուստրը: Սահակի հոր մահից հետո ժառանգությունը ընդունել է 6 ժառանգներից Դերենիկ Ասլանյանը: Այսպիսով, 2002-ից վիճելի բնակարանն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է մորը՝ Աղավնի Ասլանյանին և նրա որդիներից մեկին՝ Դերենիկ Ասլանյանին: [img]http://st0.shamshyan.com/editor/0495298001523619211178101.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0302749001523619234746441.jpg[/img] Իսկ արդեն 2008-ին Վահան և Աղավնի Ասլանյանների մահից հետո նրանց որդիներից Դերենիկ Ասլանյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, թե բացի իրենից այլ ժառանգներ չկան: Արդեն նախկին նոտար էմմա Շաբոյանը, չպահանջելով հայտարարության փաստերը հավաստող փաստաթղթեր, ամբողջ գույքի նկատմամբ տվել է ժառանգության իրավունքի վկայագրեր հենց Դերենիկին: Դրանց հիման վրա գրանցվել է Դերենիկ Ասլանյանի սեփականության իրավունքը, և տրվել է սեփականության իրավունքի վկայական: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hetq.am/arm/news/87148/yntaniqy-kangnats-e-hayrakan-ojakhic-vtarvelu-vtangi-araj.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր