211652_close_icon
views-count3570 դիտում article-date 15:23 13-04-2018

Բոլոր մարզերում համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. Կարեն Կարապետյան

ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում` մայրաքաղաքի համայնքային բյուջեների սեփական եկամուտները 2018-ի առաջին եռամսյակին աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն` ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է Կարեն Կարապետյանը: Համաձայն հրապարակված ինֆոգրաֆիկայի`ամենաբարձր աճը գրանցվել է Տավուշում` 61.3 տոկոս, ամենացածրը` Սյունիքում` 7 տոկոս: Արարատում աճը կազմել է 51.6, Շիրակում` 39.6, Լոռիում` 34.5, Կոտայքում` 30.5 տոկոս: Երևանում աճը 17.6 տոկոս է: [img]http://st0.shamshyan.com/editor/0432973001523616435578773.png[/img]

Նմանատիպ նյութեր