211652_close_icon
views-count5418 դիտում article-date 14:05 13-04-2018

ՀՀ Նախագահը չինական ընկերության ղեկավարի հետ խոսել է հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում: Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: [img]http://st0.shamshyan.com/editor/0481757001523613606316810.jpg[/img]

Նմանատիպ նյութեր