211652_close_icon
views-count74930 դիտում article-date 13:13 13-04-2018

Երևանի սրտում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումն առաջացրել է բնակիչների զայրույթը, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի փափկասուն պաշտոնյան «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում, ուր «ասեղ գցելու» տեղ չկա, առանց բնակիչներին տեղյակ պահելու և մարդկանց կարծիքն իմանալու, առանց նրանց իրավունքները հաշվի առնելու, մասնավորեցվել է փոքրիկ կաթսայատունը, որը երկար տարիներ սպասարկել է շենքերին, ոչնչացնում են երկար տարիների պատմություն ունեցող հաստաբուն ծառերն ու կանաչ գոտին, որպեսզի տեղը բազմաֆունկցիոնալ շենք կառուցեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տարածքի բնակիչ Աշոտ Ամիրզադյանը նշեց, որ իրենք դիմում են գրել քաղաքապետարան, ինչին ի պատասխան՝ ասել են. «Նախագծման թույլտվություն է տրվել, կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիից և 8 հարկերից: Իսկ ներկա պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում: Եթե ուսումնասիրման ընթացքի մեջ է, այս շինարարությունն ինչպե՞ս հասկանանք: Մեր իրավունքները խախտվել են, մենք տեղյակ չենք, թե ինչ շինություն է կառուցվում, չենք կարողանում փորձագետ բերել, որպեսզի հասկանանք՝ այդպիսի շենք կարելի է այստեղ կառուցել, թե ոչ: Մեզ ցույց են տալիս դեռևս 2017թ. որոշման նախագիծ, որը մեզ չի բավարարում, մենք ասում ենք` տվեք մեզ այս պահին եղած փաստաթղթերը, որպեսզի կարողանանք առարկայական քննարկում կազմակերպել»: Նշենք, որ նորակառույցը շենքը գտնվելու է Աբովյան 13, 11, Թումանյան 30 շենքերի հարակից տարածքում: Բնակիչներին բարկացրել է նաև այն փաստը, որ 50 և ավելի տարիների կյանք ունեցող ծառերը վերացնում են՝ փոխարենը դնելով դեկորատիվ ծառեր: Նրանք պահանջում են ձեռք չտալ կենդանի այգուն: Նրանք պնդեցին, որ մարտական են տրամադրված և պայքարելու են միnչև վերջ և չեն թողնելու` շինարարությունը շարունակվի: Բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նաև ասում էին, որ Երևանի քաղապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը թողնես՝ իր թուրն առնի, խեղճ ու կրակ ժողովրդի վրա միայն ճոճի։ «Մինչդեռ, եթե իրեն համարում է քաղաքի համար սրտացավ չինովնիկ, նա պետք է կանխի այս ապօրինությունը, մինչդեռ երևի միայն խեղճ ու կրակ քաղաքացիների մոտ է իրեն զգում Քաջ Նազար, բա ո՞ւր ես, որ չես փորձում կանխես այս ապօրինությունը»,- իրենց հարցն էին ուղղում բնակիչները նրան ու նրա վերադասին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր