211652_close_icon
views-count8854 դիտում article-date 13:39 13-04-2018

Հակահրդեհային միամսյակ. ՀՀ ԱԻ նախարարությունը բարձրացնում է բնակչության և խոշոր օբյեկտների պատրաստվածության մակարդակը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարհանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար: Ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին: Հարգելի գործընկերներ, լուսաբանման ակնկալիքով ստորև ներկայացնում ենք «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարահանումը» թեմայով անցկացվող հատուկ տակտիկական ուսումնավարժությունների [url=http://mes.am/u_files/file/Nvard/Fire-Exercises.pdf]ցանկը[/url]:

Նմանատիպ նյութեր