211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:51 13-04-2018

206 պաշտոնատար անձ սահմանված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել էթիկայի հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2017թ. հայտարարագրերի ներկայացման նախնական տվյալները: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի հայտարարագրերի (տարեկան) ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Նախնական տվյալների ամփոփմամբ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Ստացվում է, որ 206 պաշտանատար անձ սահմանված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է: Հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետև՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման գործընթացները:

Նմանատիպ նյութեր