211652_close_icon
views-count4036 դիտում article-date 12:25 13-04-2018

Գեղարքունիքի 7 բնակավայրում կկառուցվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր

Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Վարդենիս քաղաքներում, Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղհովիտ, Սեմյոնովկա գյուղերում «Գերմանական վերակառուցման բանկի», «Եվրոպական ներդրումային բանկի»,«ԵՄ-հարեւանության ներդրումային ծրագրի» ֆինանսական միջոցներով կմեկնարկեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիարդ 948 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 500 միլիոն դրամը հատկացվելու է Սեւան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի, 426 միլիոն դրամը՝ ջրահեռացման համակարգի կառուցմանը: Ջրամատակարարման համակարգերի կառուցման համար Գագարինում կհատկացվի 754 միլիոն, Սեմյոնովկայում՝ 289, Ծաղկաշենում՝ 416 միլիոն 700 հազար, Ծաղկունքում՝ 703 միլիոն, Վարդենիսում՝ 1 միլիարդ 75 միլիոն, Գեղհովիտում՝ 1 միլիարդ 783 միլիոն դրամ: «Գագարինի, Ծաղկաշենի, Ծաղկունքի, Սեմյոնովկայի ջրամատակարարման համակարգերի եւ Սեւանի կոլեկտորի կառուցման նախագծման աշխատանքներն ավարտվել են, իսկ Վարդենիսի եւ Գեղհովիտի ջրամատակարարման համակարգերի եւ Սեւանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծային աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին: Շինարարական մրցույթների անցկացումից հետո կհստակեցվեն շինարարական աշխատանքների մեկնարկի եւ ավարտի ժամկետները: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոս-սեպտեմբերին»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր