211652_close_icon
views-count2415 դիտում article-date 11:46 13-04-2018

Ամփոփվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երևանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը: Նշենք, որ 16 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը: Նրանցից 126-ը՝ երկրորդ կարգի, իսկ 144-ը երրորդ: 468 աշակերտ էլ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

Նմանատիպ նյութեր