211652_close_icon
views-count4865 դիտում article-date 09:58 13-04-2018

Երևանի Բրյուսովի անվ. պետական համալսարանի աշխատակիցները դիմում են դա­տարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ քննչական կոմիտեում շարու­նակվում է Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չա­րաշահումների գործը, համալսարանի աշխատակիցներն իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում են դա­տարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին լեզվահասարակագիտական համալսարա­նի դեմ դատական հայց է ներկայացրել Լյուդմիլա Մկրտչյանը` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Ավելի վաղ այս բուհի դասախոսներից Սոնա Խլղաթյանն էր նման հայց ներկա­յացրել դատարան, սակայն նրան մերժել էին, և հիմա նա էլ բողոքարկել է գործը ՀՀ վերաքննիչ դատարանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր