211652_close_icon
views-count11865 դիտում article-date 08:42 13-04-2018

Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարար ընկերություններին. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության և այդ գերատեսչությանն ապրանքներ մատակարարող ընկերությունների միջև բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գևգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով)»: [b]Մանրամասն՝ թերթի այսրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր