211652_close_icon
views-count22666 դիտում article-date 01:21 13-04-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, «Զալցբուրգի» անհավանական հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ: Բանակայինները շատ ակտիվ սկսեցին խաղը, և նրանց տարածքային առավելությունն ի վերջո վերածվեց գոլի՝ աչքի ընկավ Չալովը: 50-րդ րոպեին Նաբաբկինը օգտվեց Պետեր Չեխի սխալից և կրկնապատկեց հաշիվը: Լոնդոնցիների համար վտանգավոր իրավիճակ ստեղծվեց. ևս մեկ գոլի դեպքում ԲԿՄԱ-ն արդեն երկու խաղերի արդյունքով առավելություն կունենար: «Արսենալը» սթափվեց և 75-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո Ուելբեքը խփեց պատասխան գնդակը: Իսկ վերջին վայրկյաններին Ռեմզին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2 և «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Օրվա մյուս խաղերում էլ ավելի անհավանական իրադարձություններ տեղի ունեցան: Կարելի է ասել, սուպերքեմբեկների, սուպերդրամատիկ հանդիպումների շաբաթ էր: Մասնավորապես, «Մարսելը» առաջին խաղում 0:1 հաշվով պարտվել էր «Լեյպցիգին», իր հարկի տակ արդեն 2-րդ րոպեին գոլ բաց թողեց, բայց հետո գոլերի հեղեղ թափեց մրցակցի գլխին՝ հաղթելով 5:2 հաշվով: Ավելի ֆանտաստիկ ստացվեց «Զալցբուրգ»-«Լացիո» խաղը: Առաջին խաղում իտալացիները 4:2 հաշվով վստահ հաղթանակ էին տարել, այս հանդիպման 2-րդ խաղակեսում բացեցին հաշիվը, սակայն դրանից հետո 20 րոպեի ընթացքում ավստրիացիները չորս անգամ գրավեցին «Լացիոյի» դարպասը և հաղթեցին 4:1 հաշվով: Եվ վերջապես. «Ատլետիկոն» 0:1 հաշվով պարտվեց «Սպորտինգին», որը կարող էր խոշոր հաշվով հաղթել, սակայն մի քանի դրվագներում մադրիդցիներին փրկեց Յան Օբլակը: Առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Արսենալ», «Ատլետիկո», «Զալցբուրգ», «Մարսել». ահա այս թիմերը մնացին և վիճակահանությամբ այսօր հայտնի կդառնան կիսաեզրափակիչի զույգերը: [b]Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 1։4) Ֆյոդոր Չալով, 39, Կիրիլ Նաբաբկին, 50 – Դենի Ուելբեք, 75, Արոն Ռեմզի, 90+2 «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 0։2) Ֆրեդի Մոնտերո, 28 «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 2։4) Մունաս Դաբուր, 56, Ամադու Այդարա, 72, Հվան Հի Չան, 74, Շտեֆան Լյայներ, 75 – Չիրո Իմոբիլե, 55 «Մարսել» (Ֆրանսիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 5:2 (առաջին խաղ՝ 0։1) Շտեֆան Իլզանկեր, 6, ինքնագոլ, Բունա Սար, 9, Ֆլորիան Տովեն, 38, Դիմիտրի Պայետ, 60, Հիրոկի Սակաի, 90+4 – Բրումա, 2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր