211652_close_icon
views-count26197 դիտում article-date 23:20 12-04-2018

Աշխարհը՝ հանգուցալուծման սպասելիս. ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստվում են պատասխանել քիմիական զենքի կիրառմանը Սիրիայում

Աշխարհը սպասում է ԱՄՆ և նրա դաշնակիցների պատասխանին Սիրիայում ապրիլի 7-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ հերթական գրոհն է եղել: Դրա զոհն են դարձել ապստամբների կողմից վերահսկվող Դումա քաղաքի խաղաղ բնակիչները: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=96444&lang=hy]JamNews[/url]-ը: Ըստ տարբեր գնահատականների՝ 45-70 մարդ է զոհվել: ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ այդ գրոհների թիկունքում Բաշար Ասադի զորքերն են, և ռազմական պատասխան է պատրաստում սիրիական կառավարության գործողություններին: Ապրիլի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները պատրաստվում են հրթիռային հարված հասցնել Սիրիայում: Թրամփն ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը, հաղորդում է Բի-Բի-Սին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպիսի պատասխանատվություն է կրում քիմիական գրոհի համար, ինչպես և Սիրիան: Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը կատարվածին պատասխան տալու մի քանի տարբերակ է դիտարկում: Ավելի վաղ The New York Times թերթը գրում էր, որ Սպիտակ տանը դիտարկվում է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու հնարավորությունը, քան նախորդ տարի էր, երբ Ամերիկան ի պատասխան քիմիական գրոհին 54 հրթիռ արձակեց սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: ԱՄՆ-ն չի բացառում նաև Սիրիայում ռուսական թիրախներին, ըստ անհրաժեշտության, հարվածելու հավանականությունն, ընդգծել է Սանդերսը:

Նմանատիպ նյութեր