211652_close_icon
views-count9902 դիտում article-date 21:29 12-04-2018

Սերգեյ Իգնաշևիչ. «Արսենալը» սուպերկիսապաշտպաններ ունի. Օզիլն ու Մխիթարյանը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղից առաջ անդրադարձել է մրցակցի՝ Լոնդոնի «Արսենալի» կազմին: ««Արսենալը» սուպերկիսապաշտպաններ ունի, ինչպիսիք՝ Օզիլն ու Մխիթարյանն են: Օզիլին համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ունի հրաշալի վերջին փոխանցում, գերազանց է վարվում գնդակի հետ, բարդ իրավիճակներում այն պահում է և շատ լավ տեղափոխվում է ազատ գոտիներ: Մխիթարյանը մոտավորապես նույն ոճի խաղացող է, սակայն նա ձգտում է մեծ ծավալի աշխատանք կատարել և խաղում է անհատապես յուրաքանչյուրի դեմ: Եվ միաժամանակ Հենրիխը շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում», ասել է Իգնաշևիչը: Նշենք, որ ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին:

Նմանատիպ նյութեր