211652_close_icon
views-count38279 դիտում article-date 19:20 12-04-2018

44-ամյա մայրը միայնակ է մեծացնում իր 6-ամյա որդուն. նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 տարի է՝ 6-ամյա որդուն միայնակ է մեծացնում 44-ամյա Անահիտ Աղանյանը, ով մի քանի օր է ապրում է հերթական վարձակալված տանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի 2/14 հասցեում: Սենյակը, որը ընդգրկում է ընդամենը մի քանի քառակուսի մետր, վարձակալել է 25.000 դրամով: Հաշվարկել է, որ դա այն գումարն է, որը կարող է վճարել տան միակ եկամուտ՝ 24.000 դրամ նպաստով, քանի որ ավելի մատչելի կացարան չկա: Երեխան շատ ժամանակ անց է կացնում Անահիտի մայրական տանը, քանի որ այդտեղ տարածքը շատ փոքր է, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները չնչին են, սենյակը խոնավ, չկա հեռուստացույց և այլն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Անահիտն ասաց, որ օգնող հարազատ բարեկամ չունի և ստիպված է միայնակ հոգալ իր և որդու կարիքները, այն էլ այն դեպքում, երբ ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի և չի աշխատում: Նա խնդրեց բարերարներին օգնության ձեռք մեկնել իր ընտանիքին, որ կարողանա գոնե սննդի հարց լուծի, կամ կոմունալ վճարումները կատարի: Այդ նպատակով տրամադրում ենք [b]Անահիտի հեռախոսահամարը՝ 077- 95- 60- 81[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր