211652_close_icon
views-count4108 դիտում article-date 15:49 12-04-2018

Իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է. Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին։ Հանդիպման ընթացքում Դ․ Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգի զարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումների ընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։ Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածության բարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։

Նմանատիպ նյութեր