211652_close_icon
views-count4171 դիտում article-date 16:15 12-04-2018

21,5 միլիարդ դրամ, 475 աշխատատեղ. ներդրումներ՝ թեթև արդյունաբերության ոլորտում

Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստից հետո կառավարության մամուլի սրահում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը ճեպազրույցում ասաց, որ կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրերի: Նա նշեց, որ դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ և կստեղծվի 475 աշխատատեղ: Ըստ Կարայանի՝ ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։ «Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայում կա տնտեսական աշխուժացում վերջին շրջանում, և հույս ունենք, որ տնտեսական աշխուժացումը Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի»,-ասաց նա: Սուրեն Կարայանը հայտնեց, որ կառավարության նիստին քննարկվել է նաև ադամանդների մշակման և չմշակման լիցենզավորումը ծանուցմամբ փոխարինելու գործընթացը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական՝ տարիքային և այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին:

Նմանատիպ նյութեր