211652_close_icon
views-count18453 դիտում article-date 13:57 12-04-2018

Իտուրալդե Գոնսալես. 11 մետրանոց հարված չկար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093579/]խաղում[/url] (3:1) «Յուվենտուսի» դարպասին նշանակած 11 մետրանոց հարվածը, երբ մադրիդցիների կիսապաշտպան Լուկաս Վասկեսն ընկավ Մեդհի Բենատիայի հետ պայքարում: «Թիկունքից հպումը բավարար չէր: Դա 11 մետրանոց հարված չէր», ասել է Իտուրալդեն: Նշենք, որ Իտուրալդեն այն մրցավարն է, որ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան պատմական խաղում (2:1) անհիմն խաղադաշտից հեռացրեց մեր թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր