211652_close_icon
views-count22091 դիտում article-date 13:15 12-04-2018

Ջանլուիջի Բուֆոն. Մրցավարի մոտ սրտի տեղը աղբարկղ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խիստ քննադատության է ենթարկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093579/]հանդիպման[/url] (3:1) գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերին: Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը 11 մ. հարված նշանակեց «Յուվեի» դարպասին, որը Ռոնալդուն իրացնելով՝ «Ռեալին» երկու խաղերի արդյունքով հաղթանակ բերեց: «Դա նույնիսկ 10 տոկոսանոց խախտում չէր: Ես գիտեմ, որ մրցավարը տեսավ, որ դրվագը պարզ չէ: 93-րդ րոպեին կասկածելի պահ է, երբ առաջին խաղում մենք ակնհայտ 11մ. ունեինք, չի կարելի նման իրավիճակում 11մ. հարված նշանակել: Թիմը բոլոր ուժերը դրեց, իսկ մեկ մարդը չի կարող վերցնել և կասկածելի դրվագով փոշիացնել անհավանական քեմբեքը: Քո մարմնում ոչ թե սիրտ է, այլ՝ աղբարկղ: «Ռեալը» արժանի էր երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլին, հաջողություն եմ մաղթում նրանց, իմ համար մեծ պատիվ է միշտ եղել խաղալ այդ ակումբի դեմ, սակայն օբյեկտիվորեն մենք վաստակել էինք նվազագույնը լրացուցիչ ժամանակում խաղալու իրավունքը», ասել է Բուֆոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր