211652_close_icon
views-count1635 դիտում article-date 16:59 12-04-2018

Լևոն Ալթունյանը ՀԲ առողջապահական թիմի ղեկավարի հետ քննարկել է առաքելության այցի արդյունքները

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի հետ կայացած հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քննարկել է առաքելության այցի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նորանշանակ ղեկավարը նշել է, որ ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի թիմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում արդյունավետ աշխատանք են իրականացրել։ Մարզեր կատարած այցերից տպավորվել են բժշկական ծառայությունների որակի և հասանելիության ապահովման ուղղությամբ նախարարության երկարաժամկետ տեսլականով։ Անդրադառնալով Վայոց ձորում բժշկական նոր կենտրոնի կառուցմանը` նշել է, որ իրենց թիմը նպատակահարմար է գտնում, որ այն լինի Եղեգնաձորում, քանի որ ենթակառուցվածքներով ապահովումն ավելի դյուրին կլինի։ Լևոն Ալթունյանն Ադաննա Ճուկվումային ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները։ Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը, բարձր գնահատելով նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին ևս աջակցելու պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին վերաբերող և այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր