211652_close_icon
views-count4211 դիտում article-date 16:02 12-04-2018

Դեսպան Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների Թագավոր Ն. Մ. Վիլլեմ-Ալեքսանդրին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Նիդերլանդների Թագավորի հետ, որին ներկա էր նաև ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Նորին Մեծությունը, շնորհավորելով դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Թագավորին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի իր նպաստը բերելու հայ-հոլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ դեսպանի կողմից ընդգծվեց փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը և շեշտվեց, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացումը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: Զրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը Նորին Մեծությանը ներկայացրեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման ձևին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Նիդերլանդների հայ համայնքին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում Նիդերլանդների ներգրավվածությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը և այլ հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր