6215 դիտում
14:44 12-04-2018
Երևանյան գրադարաններում ֆրանսիական գրականության օրեր են ընթանում
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին:
Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ:
Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը:
Գրադարանի աշխատակիցները նշել են, որ ամեն տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների շնորհիվ երեխաները, ինչպես նաև երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ստանում առավել մանրամասն ծանոթանալ ֆրանսիական գրականությանն ու մշակույթին:
Նմանատիպ նյութեր
10982 դիտում
20:27 01-07-2017
Մեկնարկում է «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը
4107 դիտում
12:29 16-02-2019
Թումանյանի 150-ամյակի շրջանակում Երևանի գրադարաններում կանցկացվի ընթերցումներ և ցուցահանդես-վաճառք
Այս բաժնից
490 դիտում
23:26 23-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
433 դիտում
23:11 23-04-2024
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House