211652_close_icon
views-count932 դիտում article-date 14:18 12-04-2018

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյում, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված: Այսուհետ, մայրաքաղաքի թվով 66 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով: «Երքաղլույս» ընկերությունը շարունակում է նաև նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր