211652_close_icon
views-count23227 դիտում article-date 10:48 12-04-2018

Ավտովթարներ Երևանում. կարճ ժամանակում Դավիթ-Բեկ փողոցում տեղի է ունեցել 3 ավտովթար. վնասվել է 6 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Դավիթ-Բեկ փողոցում նախ՝ բախվել են Mercedes C 230 մակնիշի 14 AU 014 համարանիշի և Mercedes S 430 մակնիշի 08 UU 003 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև ВАЗ 2121 մակնիշի 730 AG 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի 34 CL 124 համարանիշի և Toyota Corola մակնիշի 50 GG 300 համարանիշի ավտոմեքենաներին և վթարված կանգնել հանդիպակաց երթևեկելի գոտում, որից հետո էլ Mercedes C 180 մակնիշի 34 FR 124 համարանիշի ավտոմեքենան բախվել է Нива-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Գրիգոր Հարությունյանի Ռադիկ գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր