211652_close_icon
views-count8293 դիտում article-date 10:36 12-04-2018

Թոթափեք նրանց լուծը մեզանից. պատերազմի վտանգը մեծանում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։ Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ և նրա օծյալի՝ ասելով. «Քանդեք նրանց կապանքները ու թոթափեք նրանց լուծը մեզանից»։ Սա Դավթի երկրորդ սաղմոսի սկիզբն է։ Գրված է, բնականաբար, բոլոր ժամանակների համար, բայց այսօր չափազանց արդիական է դարձել: Աշխարհի «թագավորներն» ու «իշխանները», ակնհայտորեն արհամարհելով բանականության և բարոյականության բոլոր կանոնները, պատրաստվում են խոշոր բախումների։ Առայժմ դա կարող է տեղի ունենալ Սիրիայում, բայց եթե Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան՝ մի կողմից և մյուս կողմից՝ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան բախվեն այս տարածաշրջանում, ապա համաշխարհային պատերազմի վտանգը զգալիորեն մեծանալու է։ Գուցե շատերն ինձ հետ համաձայն չլինեն, բայց իրավիճակի համար պատասխանատու են նախևառաջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, և Միացյալ Նահանգներն ավելի շատ, քան Ռուսաստանը, որովհետև ուժեղն, իմ կարծիքով, իր վրա պետք է պատասխանատվության ավելի մեծ բեռ վերցնի, քան թույլը։ Իսկ որ ԱՄՆ-ը տնտեսապես, տեխնոլոգիապես և ռազմական առումով Ռուսաստանից ուժեղ է՝ կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Առավել ևս՝ ամերիկացիները ռուսներից վախենալու որևէ հիմք չունեն՝ նրանց դիմաց գերհզոր Խորհրդային միությունը չէ՝ իր բազմաթիվ «արբանյակ» երկրներով: Երբ Դոնալդ Թրամփն ընտրվել էր ԱՄՆ նախագահ, նա կրկնում էր հանրապետականների (ԱՄՆ հանրապետականների) ավանդական թեզը, թե՝ մենք ավելի շատ զբաղվելու ենք մեր ներքին գործերով, մեր երկրի տնտեսության հզորացմամբ և այլն։ Ի դեպ, այդ տրամաբանության մեջ է տեղավորվում Չինաստանի դեմ մաքսային սահմանափակումներ մտցնելը։ Բայց Ռուսաստանը Չինաստան չէ՝ եթե նավթ և գազ չվաճառի, այդ երկրի տնտեսությունը համեմատելի կլինի, ասենք, Թուրքիայի տնտեսության հետ։ Ինչն է պատճառը, որ մեկուկես տարում Թրամփի վարչակազմն այդ աստիճանի սրեց հարաբերությունները մի երկրի հետ, որն իր համար բացարձակապես ոչ մի վտանգ չի ներկայացնում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր