211652_close_icon
views-count19743 դիտում article-date 09:59 12-04-2018

Արմեն Սարգսյանն աշխատավարձը կուղղի բարեգործությանը և կբնակվի իր բնակարանում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ և բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու: Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին ևս հրաժարվել էր իր աշխատավարձից: ՀԺ-ի մյուս հարցին՝ Արմեն Սարգսյանն ապրելու է ծառայողական բնակարանո՞ւմ, Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցևում, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը: Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: ՀԺ-ն արդեն գրել է, որ Արմեն Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում, իսկ հայրական տունը՝ Դեմիրճյան փողոցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր