211652_close_icon
views-count1701 դիտում article-date 13:00 12-04-2018

Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում, դատավորի ակտիվ դերակատարմամբ, ինչպես նաև աշխատողին կտրվի ավելի պաշտպանված կարգավիճակ: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/929599.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը: Նրա խոսքով` նոր օրենսգրքով դատարանը առանձին աշխատանքային վեճերով վարույթի կարգով քննելու և լուծելու է 3 բնույթի` աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը: «Այս երեք բնույթի վեճերը քննելու համար սահմանվել է հստակ ժամկետ` 3 ամիս, որը բավականին սեղմ է: Կրճատվել է նաև հայցադիմումի վարույթի ընդունման ժամկետը` 7-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 3 օր: Երբ դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթը, գործատուից անմիջապես պահանջում է հետևյալ ապացույցները. առաջին` իրավական ակտում վկայակոչված փաստերի վերաբերյալ ապացույցներ, երկրորդ` իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, երրորդ` աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց Մարկոսյանը: Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ նոր կարգավորմամբ գործատուն պետք է այդ երեք խումբ ապացույցները ներկայացնի յոթնօրյա ժամկետում, իսկ եթե չներկայացնի կհամարվի, որ դրանք գոյություն չեն ունեցել: «Այլ կերպ ասած` գործատուն կհայտնվի շատ անշահեկան վիճակում, որովհետև չի կարողանա հիմնավորել, որ այս փաստերը գոյություն ունեցել են: Միայն մեկ բացառություն կա, երբ գործատուն հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»,- ընդգծեց Մարկոսյանը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/929599.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր