211652_close_icon
views-count5445 դիտում article-date 12:21 12-04-2018

Մեծ Բրիտանիան ստորջրյա նավատորմ է ուղարկել Սիրիայի ափերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրահանգով Սիրիայի ափեր է մելնել ստորջրյա նավատորմ։ Այդ մասին հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին։ Նշվում է, որ սուզանավերի մի ամբողջ խումբ բերվել է մարտական պատրաստվածության և սպասում է հրամանի, որը, ամենայն հավանականությամբ, կտրվի Լոնդոնից այսօր՝ ապրիլի 12-ին։ Մեյը նախօրեին շտապ վերադարձել է արձակուրդից և այսօր արտակարգ նիստ հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է Սիրիային հավանական հարված հասցնելու հարցը։ Նախօրեին նաև BBC-ի աղբյուրը հայտնել էր , որ Մեյը պատրաստ է բանակ ուղարկել Սիրիա՝ ռազմական գործողությունների, որպեսզի կանխի Ասադի կողմից նոր հավանական քիմիական հարձակումը և գտնում է, որ դա պետք է արվի անհապաղ։

Նմանատիպ նյութեր