211652_close_icon
views-count4355 դիտում article-date 09:36 12-04-2018

Կարմրաթուշ միլիոնատերը. Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ և 70 հազար 700 եվրո: Մինչդեռ կարմարթուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ , 66 հազար 800 եվրո: Իսկ 2015-ին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Նշենք, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որը կազմում է մոտ 1 մլն դրամ: Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռևս հայտնի չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր