211652_close_icon
views-count2221 դիտում article-date 09:23 12-04-2018

Թաթոյանն խնայել է Արդարադատության նախարարության գործընկերներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: Միայն թե, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու հավանաբար, այդ պատճառով փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ՄԻՊ զեկույցի մասին նշել է, թե իրենք հիմա ուսումնասիրություններ են կատարում: «Բարձրացված խնդիրները մասամբ կիսում եմ: Հիմա ուսումնասիրության փուլում է, կարձագանքենք»,- նշել է նա` հավելելով, թե նաև կոնկրետ քայլեր են անելու այդ ոլորտում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր