211652_close_icon
views-count3100 դիտում article-date 08:58 12-04-2018

Լրջագույն չարաշահումներ. հաշմանդամները կրկին տուժել են «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ բացահայտումները հիմնականում վերաբերվում են հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացի հետ: Օրինակ` որևէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական և որը տեղական հումքով պատրաստված միևնույն պարագան, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ, իր մեջ պարունակում կամայական մոտեցման ռիսկեր: Նաև լրջագույն անհամապատասխանություններ են բացահայտվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ներկրման թվերի հետ կապված: Այս նախարարությունում և դրա ենթակայության տակ գործող կառույցներում ՎՊ բացահայտումներն առաջինը չէին. ավելի վաղ իրավապահ կառույցներն էին հայտնաբերել կոռուպցիոն դրսևորումներ, ֆինանսական միջոցների յուրացումներ ու վատնումներ: Եվ չնայած այս ամենին` նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր