211652_close_icon
views-count52973 դիտում article-date 22:21 11-04-2018

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել

Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Սպիտակի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Աղումյանը նշանակվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր