211652_close_icon
views-count4631 դիտում article-date 22:39 11-04-2018

Վարչական դատարանի վճռով հաշմանդամություն ունեցող անձը հաշմանդամության երրորդ կարգ կստանա. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Երեկ՝ ապրիլի 10-ին, ՀՀ Վարչական դատարանը անվավեր ճանաչեց Ս. Գ.-ին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը և պարտավորեցրեց ընդունել վարչական ակտ՝ երրորդ խմբի հաշմանդամություն սահմանելու մասին: Ս. Գ.-ն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրած հայցով նախ պահանջել էին անվավեր ճանաչել Ս. Գ.-ի համար հաշմադամության կարգ չսահմանելու՝ ՀՀ ԱՍՀՆ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը, ապա հայցի առարկայի փոփոխություն կատարել՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին Ս. Գ.-ի վերաբերյալ բարենպասատ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու մասով: Չբողոքարկելու դեպքում դատարանի վճիռը օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց: [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]

Նմանատիպ նյութեր