211652_close_icon
views-count7114 դիտում article-date 16:20 11-04-2018

Ալժիրում ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 247 զոհերի մարմինները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալժիրի հյուսիսում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 247 զոհերի մարմինները։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ալժիրյան «Ան-Նահար» հեռուստաալիքը։ Դեպքի վայրում աշխատում է 14 հրշե-փրկարարական բրիգադ, շտապ օգնության 30 ավտոմեքենա, ինչպես նաև 300 փրկարար: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093522/]հայտնել [/url]էինք, որ այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 08։00-ի սահմաններում Բլիդա նահանգի Բուֆարիկ քաղաքի օդանավակայանի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ռազմական իքնանթիռ է կործանվել։ Այն վայր է ընկել թռիչքից րոպեներ անց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր