211652_close_icon
views-count5517 դիտում article-date 14:46 11-04-2018

Օֆշորային սկանդալում Էրդողանի և Յըլդըրըմի ընտանիքների ներգրավվածությունը լուսաբանած լրատվամիջոցի դեմ գործ է հարուցվել

Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/929482.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել Բերաթ Ալբայրաքը և նրա եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Վերջիններս մեղադրել են լրատվամիջոցին «վիրավորելու» և «զրպարտելու» մեջ: Պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու տնօրեն Չաղրը Սարըին սպանռում է մինչև վեց տարվա ազատազրկում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում: Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ: Զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:

Նմանատիպ նյութեր