211652_close_icon
views-count6868 դիտում article-date 13:56 11-04-2018

Սերխիո Բուսկետս. Սա «Բարսայում» իմ կարիերայի ամենաահավոր պարտությունն էր

Սա «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռոմայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093491/]պարտությունը[/url] (0:3): «Այսպիսի բացասական զգացողություններ ես դեռ չեմ ունեցել: Թերևս սա «Բարսայում» իմ կարիերայի ամենաահավոր պարտությունն էր: Մենք խաղին լավ մարզավիճակով էինք մոտեցել, սակայն, ցավոք՝ այս պարտությունն ամեն ինչ ջնջեց: Այժմ պայքարելու ենք մնացած տիտղոսների համար: Եթե դրանք նվաճենք, ապա մրցաշրջանն այնքան էլ վատ չի ստացվի, թեպետ այս պարտությունն մթագնում է շատ բան», ասել է Բուսկետսը:

Նմանատիպ նյութեր