211652_close_icon
views-count3912 դիտում article-date 10:00 11-04-2018

Վաշինգտոնը ամեն դեպքում կարձագանքի Դոումայի քիմիական հարձակմանը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն [url=https://www.amerikayidzayn.com/a/4341137.html]«Ամեիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ընդգծում է, որ Դոումայի հարձակման արդյունքում զոհվել է մոտ 85 մարդ: Կան հազարավոր վիրավորներ, ներառյալ երեխաներ և կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստին ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին նշել է, որ իրենք ունեն այդ ողբերգության մասին ֆոտոնկարներ, սակայն նա հրաժարվել է ցուցադրել դրանք, քանի որ դրանցից ոմանք պատկերում են սպանված երեխաներին: «Մենք հասել ենք այն եզրին, երբ աշխարհը պետք է ականատես լինի արդարության վերականգմանը: Պատմությունը կգրանցի այս պահը, երբ Անվտանգության խորհուրդը կամ կիրականացնի իր պարտականությունները կամ կցուցադրի իր անկարողությունը Սիրիայի ժողովրդի պաշտպանության հարցում: Ամեն դեպքում ԱՄՆ-ը կտա արժանի պատասխան»,- նշել է դեսպան Հեյլին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան, սակայն, նշում է, որ ռուսաստանցի փորձագետները տեղում չեն հայտնաբերել քիմիական զենքի կիրառման հետքեր: Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը խստորեն քննադատել է Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքի գործադրումը և ընդգծել, որ այն կիրառողները կստանան արժանի պատիժ: «Լինի դա Ռուսաստանը, Սիրիան, Իրանը կամ նրանք բոլորը միասին, մենք կպարզենք և շատ շուտով կստանանք հարցերի բոլոր պատասխանները»,- ասել է նախագահ Թրամփը: Այս հարցի շուրջ նախագահը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Երկու կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել այս հարցի շուրջ և պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Իսկ ի պատասխան լրագրողների հարցերին կապված նախագահ Թրամփի արած հայտարարությանը, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան, նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսն ընդգծել է, որ այս որոշումն ուժի մեջ է, սակայն անհրաժեշտ է վստահ լինել, որ Ասադի վարչակարգը զերծ կմնա անմեղ մարդկանց դեմ Սիրիայում քիմիական զենք օգտագործելուց:

Նմանատիպ նյութեր