211652_close_icon
views-count3359 դիտում article-date 11:00 11-04-2018

Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Facbook սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ նա Կոնգրես էր հրավիրվել խոշոր սկանդալից հետո, երբ Cambridge Analytica վերլուծական ընկերությունը սոցցանցի 87 մլն օգտատերերի անձնական տվյալներ էր գողացել։ Ցուկերբերգը միաժամանակ պատասխանել է Կոնգրեսի 2 հանձնաժողովների՝ իրավաբանական և առևտրային հարցերին։ Իր խոսքում նա հայտարարել է, որ սկզբունքայնորեն պնդելու է, որպեսզի նոր կանոններ մտցվեն , համաձայն որոնց՝ ընկերությունները պետք է ստանան օգտատիրոջ թույլտվությունը՝ անձնական տվյալներ ձեռք բերելու համար։ Իսկ պետության հետ սոցցանցը կհամագործակցի այն դեպքում, երբ հստակեցվի, որ այս կամ այն օրենսդրությանը վտանգ է սպառնում։ Բացի այդ, Ցուկերբերգը պատասխանել է «Ռուսաստանի գործով» հարցերին։ .

Նմանատիպ նյութեր