211652_close_icon
views-count95866 դիտում article-date 08:47 11-04-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 31-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավոր վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, բժիշկները ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «ԻՄԵՔՍ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենայի մեջ արգելափակված քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, լրացուցիչ ժամանել են նաև թիվ 18 փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Nissan Tiida մակնիշի 35 NC 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Քրիստ Մ.-ն, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno» QQ 737 Q համարանիշի բեռնատարին: Մինչ փրկարարների ժամանումը ,վիրավորին տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև՝ ճոպան, նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ փրկարարները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս կբերեին վիրավորին, բժիշկները, հավատարիմ «Հիպոկրատին» տված երդմանը, տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում նրան: Վթարի մասին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արտուր Վելյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանին վերջին էլ այն փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր